Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկրպագուներն ականատես եղան, թերևս, առաջին վստահ ու գեղեցիկ հաղթանակին:
Իսպանիայի հավաքականը ջախջախեց Թուրքիայի ընտրանուն և Բարսելոնայի ֆուտբոլիստները գլխավոր դերերում էին: Պիկեն, Ալբան, Բուսկետսն ու Ինիեստային Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում էին, իսկ Թուրանը` Թուրքիայի:
Կրկին իսպանացիների խաղն իր անկրկնելի վարպետությամբ ղեկավարում էր Անդրես Ինիեստան, ում անունը մարզադաշտում հավաքված երկրպագուները բազմաթիվ անգամ վանկարկեցին: Եվ կարմիր ֆուրիայի 3 - րդ գոլն էլ ծնվեց հենց Դոն Անդրեսի ֆանտաստիկ փոխանցումից հետո, երբ Ալբան օգնեց Մորատային դուբլ ձևակերպել: