Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ խաղից հետո խոսել է իր թիմի տարած հաղթանակի մասին:
«Մենք «Սլավիայից» սպասում էինք ագրեսիվ ֆուտբոլ: Նրանք հիանալի հանդիպում անցկացրեցին և բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեցին:
Նման հանդիպումներն օգտակար են մեզ համար: Մենք պետք է իմանանք մեր բոլոր սխալները, որպեսզի հնարավորինս արագ շտկենք դրանք:
Մեսսին կատարեագործում է իր խաղը: Ամեն օր նա էլ ավելի լավ մարզավիճակ է ձեռք բերում»,- ասել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Սլավիային» հաղթել էր 2:1 հաշվով: