Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ավելի քան 4 տարի գոլի հեղինակ չի դարձել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում:
Վերջին անգամ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում Սուարեսը հաջողության է հասել 2015 թվականի սեպտեմբերին՝ «Ռոմայի» հետ խաղում: Այդ խաղից հետո ուրուգվայցին 19 հանդիպում անցկացրել է առանց գոլի հեղինակ դառնալու:
Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին «Բարսելոնան» կհյուրընկալվի չեխական «Սլավիային»: