Հեղինակավոր The Independent պարբերականը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը:
Դարի լավագույն ֆուտբոլիստ պարբերականը համարում է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին:
Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Եռյակում է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, իսպանացի Չավի Էրնանդեսը։
Չորրորդ տեղում «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բրացիլացի Ռոնալդինյոն է, որին հաջորդում է Անդրես Ինիեստան: