Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում ուժերը կչափի չեխական «Սլավիայի» հետ:
Բուքմեյքերները հանդիպման բացահայտ ֆավորիտ համարում են «Բարսելոնային»: Կատալոնական թիմի հաղթանակը ստացել է 1.30 գործակիցը, ոչ ոքին՝ 5, իսկ «Սլավիայի» հաղթանակը գնահատվում է 8.00 գործակցով:
Հիշեցենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: