Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վճռորոշ խաղը շատ լարված ստացվեց: Արդեն 28 - րդ րոպեին Դիեգո Կոստան իրեն բնորոշ ոճով կարմիր քարտի արժանացավ: Սակայն 10 հոգով մնացած Ատլետիկոն ոչ միայն չհանձնվեց, այլ նաև համախմբվեց ու դիմադրեց մինչև 84 - րդ րոպեն, երբ հիանալի հարվածով խաղի հաշիվը բացեց Լուիս Սուարեզը, իսկ 1 րոպե անց Մեսսին ձևակերպեց վերջնահաշիվը: Այդպիսով, չեմպիոնության հարցը գրեթե վճռված է և Վալվերդեի սաները պետք է կենտրոնանան Չեմպիոնների լիգայի ու Կոպա Դել Ռեյի եզրափակչի վրա:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Պիկե, Լանգլե, Ռոբերտո (Սեմեդո, 84'); Բուսկետս, Արթուր (Մալկոմ, 63'), Ռակիտիչ; Կոուտինյո (Ալենյա, 80'), Սուարեզ և Մեսսի
Ատլետիկո Մադրիդի կազմը՝ Օբլակ; Լուիս (Մորատա, 58'), Գոդին, Խիմենես, Արիաս (Կորեա, 35'); Ռոդրի, Փարթի, Կոկե, Սաուլ; Գրիզման և Կոստա
Գոլերը՝
1 - 0 Սուարեզ (85'), փոխանցումը՝ Ալբա
2 - 0 Մեսսի (86')
Զգուշացումներ՝
Բարսելոնա՝ Պիկե (74'), Լանգլե (78'), Սուարեզ (86') և Մեսսի (87')
Ատլետիկո Մադրիդ՝ Փարթի (27'), Խիմենես (28'), Գոդին (28') և Սաուլ (71')
Հեռացումներ՝
Ատլետիկո Մադրիդ՝ Կոստա (28')