Բարսելոնան շարունակում է գավաթային դիմակայությունների առաջին խաղերում իր համար ոչ ձեռնտու հաշիվներ գրանցել, իսկ առաջնությունում Վալվերդեի թիմը նախորդ տուրում միավորներ կորցրեց Վալենսիայի հետ մրցավեճում: Առաջիկա հանդիպումները շատ բան են որոշելու թիմի համար այս մրցաշրջանում: Եթե առաջիկա 1 ամսում Բարսային հաջողվի պահպանել միավորների մեծ առավելությունը 2 - րդ տեղի նկատմամբ, ինչպես նաև թիմը հաջող հանդես գա Կոպա Դել Ռեյում և Չեմպիոնների լիգայում, ապա մեծ հավանականությամբ մրցաշրջանի վերջում տոնելու առիթներ կլինեն, մինչդեռ հակառակ դեպքում կլինի ձախողում: Այդ կարևոր շրջանի մեկնարկը տրվում է այսօր՝ Սան Մամեսում:
Մարզադաշտ՝ Սան Մամես
Մրցավար՝ Կարլոս դել Սերո Գրանդե
Ատլետիկ Բիլբաոյի մեկնարկային կազմը՝ Էրերին; Բալենսիագա, Մարտինես, Լոպես, Դե Մարկոս; Դ. Գարսիա, Բենյատ, Բերչիչե, Ռ. Գարսիա, Սուսաետա; Վիլյամս
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ռոբերտո, Լանգլե, Պիկե, Սեմեդո; Բուկսետս, Ռակիտիչ, Վիդալ; Կոուտինյո, Լ. Սուարեզ և Մեսսի
Նշենք, որ հանդիպումը ցուցադրվելու է Kentron TV - ի ուղիղ եթերում: Այն կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: