Առանց Մեսսիի Բարսելոնան պարտվեց առաջին կեսում, բայց մինչև Լեոյի խաղադաշտ դուրս գալը կարողացավ Մալկոմի գոլի շնորհիվ հավասարեցնել խաղի հաշիվը: Իսկ ահա թիմի ավագի հետ Վալվերդեի թիմը զարմանալիորեն ավելի պասիվ էր և հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1 - 1: Դիմակայության ելքը կվճռվի Մադրիդում:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Մատեո Լաոս
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Լանգլե, Պիկե, Սեմեդո; Բուսկետս, Արթուր, Ռակիտիչ (Վիդալ, 63'); Կոուտինյո (Մեսսի, 63'), Լ. Սուարեզ և Մալկոմ (Ալենյա, 76')
Մադրիդի Ռեալի կազմը՝ Նավաս; Մարսելո, Վարան, Ռամոս, Կարվախալ; Լյորենտե (Կազեմիրո, 63'), Կրոս, Մոդրիչ; Վասկես (Ասենսիո, 84') , Բենզեմա և Վինիսիուս (Բեյլ, 64')
Գոլերը՝
0 - 1 Վասկես (6'), փոխանցումը՝ Բենզեմա
1 - 1 Մալկոմ (57')
Զգուշացումներ՝
Բարսելոնա՝ Սեմեդո (43'), Սուարեզ (56'), Ալբա (58') և Վիդալ (88')
Ռեալ Մադրիդ՝ Ռամոս (10') և Մարսելո (57')