Բարսելոնան և Լոնդոնի Արսենալը շուտով ավարտին կհասցնեն Դենիս Սուարեզի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է կատալոնական Sport - ը:
Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում Դենիս Սուարեզն այդուհանդերձ տեղափոխվում է Արսենալ: Լոնդոնյան ակումբը մրցաշրջանի մնացած հատվածում խաղացողին վարձակալելու համար կվճարի 2.5 մլն եվրո:
Բարսելոնան համաձայնել է այս տրանսֆերին այն բանից հետո, երբ Դենիսը պատրաստակամություն է հայտնել տեղափոխվելուց առաջ երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը մինչև 2021 թվականը: Մինչ այս այն ավարտվում էր 2020 - ին:
Ինչ վերաբերում է ամբողջական տրանսֆերի գնմանը, ապա ակումբները դեռ վերջնական հայտարարի չեն եկել այդ հարցում: Արժեքը տատանվում է 20 - 30 մլն եվրոյի սահմաններում: Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե պայմանագրում նշված խաղացողին գնելու պայմանը պարտադիր է լինելու, թե՝ ոչ: