Բարսելոնան շարունակում է հաղթարշավը Լա Լիգայում: Վալվերդեի թիմը ներքին առաջնության վերջին 8 հանդիպումներում վաստակել է 24 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մարզադաշտ՝ Մունիսիպալ դե Մոնտիլիվի
Մրցավար՝ Պաբլո Գոնսալես Ֆուերտես
Ժիրոնայի կազմը՝ Բունու; Ֆերնանդես, Խուանպե, Էսպինոսա, Ալկալա, Պորո; Գրանել, Պոնս; Գարսիա, Ստուանի և Պորտուգես
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Լանգլե, Պիկե, Սեմեդո; Բուսկետս, Ռակիտիչ, Վիդալ; Կոուտինյո, Լ. Սուարեզ և Մեսսի
Գոլերը՝
0 - 1 Սեմեդո (9')
0 - 2 Մեսսի (68'), փոխանցումը՝ Ալբա
Զգուշացումներ՝
Ժիրոնա՝ Էսպինոսա (29' և 51'), Բունու (52'), Խուանպե (69') և Ստուանի (89')
Բարսելոնա՝ Լանգլե (31'), Վիդալ (37') և Բուսկետս (43')
Հեռացումներ՝
Ժիրոնա՝ Էսպինոսա (51')