Ժիրոնայի հետ արտագնա խաղի համար, ի տարբերություն նախորդ գավաթային խաղի, Վալվերդեն հայտավորել է մարտական կազմը:
Էռնեստո Վալվերդեն ևս մեկ անգամ ընդգծում է, որ այս մրցաշրջանում Կոպա Դել Ռեյն իր և իր թիմի համար կարևորություն չունի: Ժիրոնայի դեմ խաղին հայտավորվել են բոլոր առաջատարները, այդ թվում Մեսսին ու Բուսկետսը, մինչդեռ Սևիլյայի հետ խաղում նրանց հանգիստ էր տրվել:
Վալվերդեի որոշմամբ հայտացուակում չեն ընդգրկվել Ջեյսոն Մուրիլյոն և Սերխի Սամպերը, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնակակն կայքը: Վնասվածքներ ունեն Սամուել Ումտիտին, Ռաֆինյան և Ուսման Դեմբելեն: Ընդհանուր առմամբ հայտավորվել են 19 խաղացողներ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Լանգլե, Վերմալեն, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ալենյա, Վիդալ, Ռակիտիչ, Դ. Սուարեզ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մալկոմ, Բոատենգ, Լ. Սուարեզ և Մեսսի