Բարսելոնան Կոպա Դել Ռեյի 1/4 եզրափակչի առաջին խաղը կանցկացնի դրսում՝ մրցելով Սևիլյայի հետ: Խաղին հայտավորված չէ թիմի ավագն ու առաջատարը:
Սերխի Սամպերը, Սերխիո Բուսկետսն ու Լեո Մեսսին դուրս են մնացել հայտացուցակից Վալվերդեի որոշմամբ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Փոխարենը հայտացուցակում է հայտնվել թիմի նորեկ Կևին Պրինս Բոատենգը:
Վնասվածքների պատճառով բացակայում են Սամուել Ումտիտին, Ռաֆինյան և Ուսման Դեմբելեն: Ջեյսոն Մուրիլյոն որակազրկված է: Բարսա Բ - ից հայտավորվել են Ռիկարդ Պուչն ու Օրիոլ Բուսկետսը: Ընդհանուր առմամբ հայտավորվել են 19 խաղացողներ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Լանգլե, Վերմալեն, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Օ. Բուսկետս, Պուչ, Ալենյա, Վիդալ, Ռակիտիչ, Դ. Սուարեզ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մալկոմ, Բոատենգ և Լ. Սուարեզ