Բարսելոնան առաջին կեսում լիովին վերահսկում էր խաղն ու հասցրեց նաև գրավել մրցակցի դարպասը: 2 - րդ կեսում իրավիճակը շարունակում էր մնալ կատալոնացիների վերահսկողության տակ, սակայն Լեգանեսի մեկ անսպասելի հակագրոհի արդյունքում Վալվերդեն ստիպված էր խաղադաշտ դուրս բերել Մեսսիին, ով էլ լուծեց բոլոր հարցերը:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեա
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Վերմալեն, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Արթուր (Ռակիտիչ, 64'), Ալենյա (Մեսսի, 64'); Կոուտինյո, Լ. Սուարեզ և Դեմբելե (Մալկոմ, 69')
Լեգանեսի կազմը՝ Կուելյար; Նյոմ, Տարին, Սիովաս, Օմերուո, Սիլվա; Ռեսիո, Վեսգա (Էլ - Զհար, 86'), Օսկար (Էրասո, 86'); Էն - Նեսիրի և Բրեյթվեյթ (Սանտոս, 78')
Գոլերը՝
1 - 0 Դեմբելե (32'), փոխանցումը՝ Ալբա
1 - 1 Բրեյթվեյթ (57'), փոխանցումը՝ Էն - Նեսիրի
2 - 1 Լ. Սուարեզ (71')
3 - 1 Մեսսի (90 + 2'), փոխանցումը՝ Ալբա
Զգուշացումներ՝
Բարսելոնա՝ Բուսկետս (12'), Ալենյա (54') և Ռոբերտո (60')
Լեգանես՝ Բրեյթվեյթ (8'), Տարին (22') և Օմերուո (30')