Լևանտեի հետ անհաջող գավաթային հանդիպումից հետո Բարսելոնան կհյուրընկալի Էյբարին Իսպանիայի առաջնության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Էռնեստո Վալվերդեն հրապարակել է Բարսայի հայտացուցակը Էյբարի հետ տնային հանդիպման համար:
Վնասվածքների պատճառով բացակայում են Սամուել Ումտիտին, Թոմաս Վերմալենը, Սերխի Սամպերը և Ռաֆինյան: Բացի այդ, Վալվերդեն հայտացուցակում չի ընդգրկել Մալկոմին: Ընդհանուր առմամբ հայտավորվել են 18 խաղացողներ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Լանգլե, Մուրիլյո, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ալենյա, Դ, Սուարեզ, Վիդալ, Ռակիտիչ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի