Բարսելոնան պաշտոնապես հաստատեց Մունիր Էլ - Հադադիի տեղափոխությունը Սևիլյա: Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում էր առաջիկա ամռանը:
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Բարսելոնան և Սևիլյան համաձայնության են հասել Մունիրի տրանսֆերի շուրջ: Հարձակվողի ամբողջական տրանսֆերը գնելու համար անդալուզիական ակումբը կվճարի ընդամենը 1050000 եվրո:
Տրանսֆերային նման ցածր արժեքի պատճառն ակնհայտ է՝ Էլ Հադադիի պայմանագիրն ավարտվում էր ամռանը: Ակումբն իր պաշտոնական հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին նվիրվածության և անձնազոհության համար: