Կապո Դել Ռեյի 1/8 եզրափակչի առաջին խաղում Բարսելոնան հյուրընկալվում է Լևանտեին: Վալվերդեն բավական համարձակ քայլի է գնացել և հանգիստ տվել մի շարք առանցքային խաղացողների: Տեսնենք, թե ինչ կստացվի այդ ամենից:
Մարզադաշտ՝ Սյուտատ դե Վալենսիա
Մրցավար՝ Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեա
Լևանտեի մեկնարկային կազմը՝ Այտոր; Կոկե, Չեմա, Պոշտիգո, Կաբակո; Պրցիչ, Կամպանյա, Ռոկինա, Սիմոն; Մայորալ և Բոատենգ
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Սիլեսեն; Միրանդա, Չումի, Մուրիլյո, Սեմեդո; Բուսկետս, Վիդալ, Ալենյա; Կոուտինյո, Մալկոմ և Դեմբելե
Հանդիպումն ուղիղ միացմամբ կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: