2019 թվականի Բարսելոնայի առաջին հանդիպման համար հայտացուցակը հայտնի է: Էռնեստո Վալվերդեն հրապարակել է Մադրիդ մեկնող խաղացողների անունները:
Մադրիդ՝ Խետաֆեի հետ հանդիպմանը մասնակցելու, Բարսելոնայից կմեկնեն 19 խաղացողներ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նրանց թվում են վնասվածքներից ապաքինված Սերխի Ռոբերտոն ու Մալկոմը:
Սամուել Ումտիտին, Թոմաս Վերմալենը, Սերխի Սամպերը և Ռաֆինյան բացակայում են վնասվածքների պատճառով: Մունիր Էլ Հադադին դուրս է մնացել հայտացուցակից Վալվերդեի որոշմամբ, փոխարենը թիմի հետ Մադրիդ է մեկնելու նորեկ Մուրիլյոն:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Մուրիլյո, Լանգլե, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ալենյա, Դ. Սուարեզ, Արթուր, Վիդալ, Ռակիտիչ և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մալկոմ, Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի