Բարսելոնան պատրաստվում է այս տարվա մնացած հանդիպումներից, թերևս, ամենակարևորին: Կատալոնական ակումբը կհյուրընկալվի Ատլետիկոյին:
Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր մեկնելու են Մադրիդ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Բարսելոնան շատ լուրջ կորուստներով է մոտենում չեմպիոնական մրցավազքում իր հիմնական մրցակցի հետ խաղին:
Մասնավորապես, վնասվածքների պատճառով բացակայում են Թոմաս Վերմալենը, Սերխի Սամպերը, Իվան Ռակիտիչը և Ֆիլիպե Կոուտինյոն: Վալվերդեի որոշմամբ հայտացուցակում չի ընդգրկվել Դենիս Սուարեզը: Փոխարենը հայտացուցակ է վերադարձել Դեմբելեն:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Լանգլե, Ումտիտի, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Վիդալ, Արթուր, Ռաֆինյա և Ալենյա
Հարձակվողներ՝ Մունիր, Մալկոմ, Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի