Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրեթե ամեն ինչ վճռված է, ուստի Բարսելոնան կարող է արձանագրել, որ մրցաշրջանի առաջին կեսն անցել է հաջողված, եթե կարողանա Լա Լիգայում գոնե պահպանել առավելությունը 2 - րդ տեղում ընթացող թիմի նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է հաղթել ամեն հաջորդ խաղում, որոնցից մեկն այսօր է՝ Բետիսի դեմ:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Մատեո Լաոս
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Լանգլե, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Ռակիտիչ, Արթուր; Մալկոմ, Լ. Սուարեզ և Մեսսի
Ռեալ Բետիսի մեկնարկային կազմը՝ Լոպես; Սիդնեյ, Բարտրա, Մանդի; Ֆիրպո, Գուարդադո, Կարվալյո, Լո Սելսո, Տելյո; Մորոն և Խոակին
Նշենք, որ հանդիպումը ցուցադրվելու է Kentron TV - ի ուղիղ եթերում: Այն կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: