ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսելոնա ֆուտբոլային ակումբի պատմությունը

Բարսելոնա ֆուտբոլային ակումբը հիմնադրել է Ժոան Գամպերը մի շարք կատալոնացիների և օտարերկրացիների հետ միասին:

19 - րդ դարի վերջին ֆուտբոլն ու բրիտանական մյուս սպորտաձևերը մեծ մասսայականություն էին վայելում ողջ Եվրոպայում և դրա արդյունքը եղավ 1899 թվականի Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հիմնադրումը, որը հետագայում դառնալու էր Կատալոնիայի դեմքը, ներկայացնելու էր տեղի մշակույթն ու արժեքները:

Ակումբի հիմնադրումը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Կատալոնիայում բոլորը սկսել էին հետաքրքրվել սպորտով: Այդ հանգամանքն ու տեղացիների յուրատեսակ մշակույթը բերեց նրան, որ հանգստի նոր` ֆուտբոլային մոդել ի հայտ եկավ:

ՖԱ Բարսելոնայի հիմնադիրը` Գամպերը, առաջին 25 տարիներին Ակումբի շարժիչ ուժն ու ոգին էր: Նա և՛ խաղացող էր, և՛ տնօրեն, և՛ նախագահ:

Ժոան Գամպերը ծնունդով Շվեյցարիայից էր` Վինտերտուրից: Նա Բարսելոնա էր եկել 1898 թվականին գործարարությամբ զբաղվելու նպատակով: Ազատ ժամանակ նա ֆուտբոլ էր խաղում ընկերների հետ Բոնանովայում:

1899 թվականի հոկտեմբերին Գամպերը Los Deportes պարբերականի էջերում հայտարարություն տեղադրեց, որում հայտնում էր, որ խաղացողներ է փնտրում, որոնց հետաքրքրում է ֆուտբոլային ակումբ ստեղծելու գաղափարը:

Նոյեմբերի 29 - ին Գամպերը և 11 այլ խաղացողներ (շվեյցարացիներ Օտտո Կունզլը, Վոլտեր Վիլդը, անգլիացիներ Ջոն Պարսոնսը, Վիլյամ Պարսոնսը, գերմանացի Օտտո Մայերը, ինչպես նաև կատալոնացիներ Լյուի դ'Օսսոն, Բարտոմեու Տերադասը, Էնրիկ Դուկալը, Պերե Կաբոտը, Կարլես Պույոլը և Խոսեպ Լյոբետը) հավաքվեցին և ստեղծեցին Բարսելոնա ֆուտբոլային ակումբը, որը կրում էր քաղաքի անունը, իսկ զինանշանը նույն քաղաքի զինանշանն էր:

Գամպերը սպորտի մեծ սիրահար էր: Նա զբաղվում էր ոչ միայն ֆուտբոլով, այլև հեծանվասպորտով և ռեգբիով: Նա սպորտը համարում էր մարդկային ոգու մեծարման միջոց:

Նրա նպատակն էր ստեղծել մի կազմակերպություն, որը բաց կլիներ բոլորի համար, անկախ ազգային պատկանելիությունից: Գամպերն ակումբը դիտարկում էր որպես սոցիալական ինտեգրման միջոց, որտեղ յուրաքանչյուրը կարող էր հայտնել իր կարծիքը, նա ստեղծեց մի ժողովրդավարական կազմակերպություն, որն ազատորեն ղեկավարում էին նրա անդամները: Ի նշան իրեն ընդունած երկրի` Կատալոնիայի հանդեպ ունեցած երախտագիտության, Գամպերը համատարիմ էր մնում կատալոնական ավանդույթներին և մշակույթին:

Կատալոնական ինքնություն, ժողովրդավարություն, սպորտաձևերի բազմազանություն.... Գամպերի որդեգրած սկզբունքները մինչ այսօր էլ արտահայտում են Բարսայի իմաստը:

Ինչ վերաբերում է Ակումբի խորհրդանիշներին, ապա սկզբում որպես զինանշան ընտրվել էր քաղաքի զինանշանը: Այդպես շարունակվեց մինչև 1910 թվականը, երբ Բարսելոնայի ղեկավարների խորհուրդը որոշեց մրցույթ հայտարարել նոր զինանշանի համար:

Թիմի մարզաշապիկներն ամենասկզբից էլ եղել են կապտանռնագույն: Առաջին մարզաշապիկների կեսը կապույտ էր, կեսը` կարմիր, իսկ շորտերը սպիտակ էին: Նման ընտրության հիմնական վարկածներից մեկն այն է, որ Գամպերը, մինչ Բարսելոնա տեղափոխվելը, խաղացել էր Բազելում, որի գույները նույնպես կապույտն ու կարմիրն են:

Իր գոյության առաջին 10 տարիներին` 1899 - ից 1908 թվականներին, ՖԱ Բարսելոնան 4 անգամ փախել է խաղերի անցկացման մշտական վայրը: Սկզբում նրանք խաղում էին Բոնանովայում, հետո` Կասանովաս հյուրանոցի խաղադաշտում, հետո` Կարետերա դ'Հորտայում, վերջում էլ` Կարեր դե Մունտաներում: Դա հետևանքն էր ֆինանսական անկայունության և ազատ տարածքների սակավության:

Իր առաջին պաշտոնական տիտղոսը Բարսելոնան հաղթել է 1902 թվականին, հռչակվելով Կոպա Մակայայի չեմպիոն: Դա Կատալոնիայի առաջնության "նախահայրն էր" և անցկացվում էր 1900 թվականից: Այն այդպես էր կոչվում ի պատիվ Իսպանիա ֆուտբոլային ակումբի նախագահ Ալֆոնս Մակայայի, ով առաջինն էր ցանկություն հայտնել կատալոնական ակումբների միջև մրցաշար անցկացնել: Առաջին տարում հաղթեց հենց Իսպանիան, սակայն հաջորդ տարի Բարսելոնան առանց պարտության անցկացրեց մրցաշարն ու նվաճեց գավաթը, որը մոդեռնիզմի փայլուն ստեղծագործություն է:

1908 թվականի նոյեմբերին Բարսելոնան ամեն ինչ անում էր գոյատևելու համար: Ակումբի 38 անդամները մտադիր էին լքել այն, սակայն Գամպերը վճռական էր տրամադրված և դարձավ նախագահ:

Այդ իրադարձությունը Բարսայի համար նոր ժամանակահատվածի սկիզբ էր: Այդ գործընթացում մի շարք տարբեր գործոններ կարևոր դեր խաղացին Ակումբի ամրապնդման գործում: Անդամների թիվը հաստատուն կերպով աճում էր, փոխվեց ակումբի կանոնադրությունը, առաջին անգամ Բարսելոնան սեփական խաղադաշտերը գնեց: Միաժամանակ, մարզական հաջողություններն ու խաղացողների ձեռք բերած լայն ճանաչումը նպաստեց, որ ֆուտբոլը դառնա մասսայական երևույթ` պրոֆեսիոնալ սպորտ:

Ակումբը շատ արագ էր աճում: 1909 թվականին` ակումբի հիմնադրումից ընդամենը 10 տարի անց, անդամների թիվն արդեն հասել էր 2973 - ի: Այդ տարիներին ամուր հիմք դրվեց, որպեսզի Բարսելոնան դառնա այն, ինչ այժմ է:

Կարեր դե լա Ինդուստրիայում գտնվող խաղադաշտը, որը բացվել էր 1909 թվականի մարտի 14 - ին, մինչև 1922 թվականը պատկանում էր Բարսելոնային: Իսպանական խաղադաշտերից այնտեղ են առաջին անգամ կիրառվել երկհարկանի տրիբունաները: Մարզադաշտը կարող էր տեղավորել մինչև 6000 հանդիսական: Հենց այդտեղից էլ առաջացել է "կուլե" (հետույք - մարդ) բառը, որով այժմ ընդունված է անվանել Ակումբի երկրպագուներին: Բանն այն է, որ անցորդները միայն կարողանում էին տեսնել 2 - րդ հարկի տրիբունաներում նստած մարդկանց հետույքները:

1910 - ից 1913 թվականներին Բարսելոնան մի շարք մրցանակներ նվաճեց: Ակումբը հաղթեց Արքայական գավաթը, ինչպես նաև 4 անգամ նվաճեց Պիրենեյան գավաթը: Փաստացի, դա առաջին միջազգային մրցաշարն էր, որին Բարսելոնան մասնակցում էր: Ֆրանսիայի հարավում անցկացվող այդ մրցաշարին մասնակցում էին նաև բասկյան ակումբներ:

Թիմի նման հաջողությունները հանգեցրին ակումբի անդամների քանակի կտրուկ աճի, իսկ երկրպագուներն էլ սկսեցին դիմավորել իրենց սիրելի խաղացողներին, երբ վերջիններս հաղթանակած վերադառնում էին հայրենիք:

Երբ Բարսելոնան Արքայական գավաթի եզրափակչում հաղթեց Մադրիդին, երկրպագուները Պասեո դե Գրասիա կայարանում խաղացողներին ազգային հերոսների նման դիմավորեցին և ուղեկացեցին մինչև այն շինությունը, որտեղ նախատեսված էր տոնական ընթրիքը: Արդյունքները հրապարակվում էին Կանալյետեսում, որտեղ մինչև օրս Ակումբի երկրպագուները հավաքվում են թիմի հաղթանակները նշելու համար:

1910 թվականին Ակումբի անցկացրած մրցույթի արդյունքում փոխվեց Բարսելոնայի զինանշանը: Մրցույթում հաղթեց Կարլես Կոմամալայի առաջարկած տարբերակը, որը մինչ օրս, որոշ աննշան փոփոխություններով, շարունակում է խորհրդանշել Ակումբը:

Զինանշանի վերին ձախ հատվածում Սուրբ Գեորգիի խաչն է, որի կողքին սենյերան է` Կատալոնիայի դրոշը: Ստորին հատվածն ամբողջությամբ Բարսելոնայի գույներն են` կապույտ և կարմիր, իսկ կենտրոնում ֆուտբոլային գնդակ է:

1911 թվականից Բարսելոնայում սկսեց հանդես գալ ֆիլիպինցի Պաուլինյո Ալկանտարան: Այդ ժամանակ նա դեռ ընդամենը 15 տարեկան էր: Նա, անկասկած, Ակումբի պատմության մեջ առաջին աստղային խաղացողն է: Ալկանտարան Բարսելոնայում անցկացրած 357 խաղում 369 գոլի հեղինակ է դարձել, ինչը կազմում է միջինում 1 խաղում 1 գոլից ավելի:

Ասում են, թե նա այնքան ուժեղ հարվածներ է կատարել, որ երբեմն գնդակը պատռել է ցանցը: Հետաքրքիր է, որ Ալկանտարան ֆուտբոլ խաղալիս միշտ սպիտակ շարֆ է փաթաթել կոնքերին:

1908/09 մրցաշրջանից սկսած Բարսելոնան իշխում էր կատալոնական ֆուտբոլում: Այդպես շարունակվեց մինչև 1922 թվականը: Այդ ընթացքում Ակումբը 8 անգամ հաղթեց Կատալոնիայի առաջնությունում, այդ թվում 1909/10 մրցաշրջանում, որում հաղթեց բոլոր խաղերում:

Ռիկարդո Զամորան ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկն է: Նա իր նորամուտը Բարսելոնայում նշեց Սամիտիերի հետ: Այդ երկուսը շրջադարձային նշանակություն ունեցան ակումբի մարզական պատմության համար:

El Divi (երկնային) մականունով Զամորան ընդամենը 3 մրցաշրջան անցկացրեց Բարսելոնայում, սակայն դա էլ բավական էր, որպեսզի նա իր հետքը թողներ Ակումբի պատմության մեջ:

Խոսեպ Սամիտիերը համարվում է Բարսելոնայի պատմության ամենանշանակալից խաղացողներից մեկը և իր ժամանակների լավագույն հարձակվողը Եվրոպայում: Նա իր հետևից էր տանում ահեղ 1920 - ականների ահեղ Բարսան:

Սամիտիերը հայտնի էր home llagosta (խեցգետին մարդ) մականվամբ, որը ստացել էր խաղադաշտում իր ակրոբատիկ հնարքների շնորհիվ: Նա հանդիսանում է առաջին ֆուտբոլային կուռքը կատալոնացիների համար: Նա մեծ հռչակ էր վայելում հասարակության մեջ և հաճախ նրան կարելի էր տեսնել Կարլոս Գարդելի և Մորիս Շեվալյեի նման արտիսների հետ:

1922 թվականի մայիսի 20 - ին բացվեց Լես Կորտս մարզադաշտը, որն այն ժամանակ լավագույններից էր Եվրոպայում: Այն նախագծել էին Սանտիագո Մեստրեսն ու Խոսեպ Ալեմանին: Ընդհանուր արժեքը գնահատվում էր 991,984.05 պեսո: Սկզբում մարզադաշտը տեղավորում էր 22 000 հանդիսական, սակայն հետագայում այդ թիվը հասվեց 60 000 - ի: Լես Կորտսը Բարսելոնային ծառայեց ավելի քան 3 տասնամյակ:

Ակումբն իր 25 - ամյակը նշեց 1924 թվականի դեկտեմբերի 7 - ին և 8 - ին, 2 հանդիպում անցկացնելով Ռեալ Յունիոն դե Իրուն ակումբի հետ: Այն ժամանակ ակումբին արդեն անդամակցում էին 12 207 հոգի:

10 - ամյակի ամենանշանակալից հաղթանակը Բարսելոնայի համար եղավ 1928 թվականին, երբ թիմը նվաճեց Արքայական գավաթը: Եզրափակչում, որը տեղի ունեցավ Սանտանդերում, Բարսելոնան 3 - 1 հաշվով հաղթեց Ռեալ Սոսյեդադին: Դարպասապահ Պլատկոն լուրջ վնասվածք ստացավ խաղի ընթացքում ու դարձավ հանդիպման իսկական հերոսը:

Հատկանշական է, որ առաջին անգամ Բարսելոնայի հաղթանակը լուսաբանեցին ռադիոյով և հրապարակեցին տարբեր թերթերում:

1929 թվականի փետրվարի 12 - ին նոր մրցաշար մեկնարկեց` Իսպանիայի առաջնությունը: Այն տևեց 4,5 ամիս և Բարսելոնան չեմպիոն հռչակվեց, 2 միավորով առաջ անցնելով Ռեալ Մադրիդից: Թիմի ռմբարկուն էր Մանուել Պարերան: Սակայն այդ հաղթանակն այդքան էլ մեծ ոգևորությամբ չընդունվեց, քանի որ այն ժամանակ բոլորը կարծում էին, թե այդ մրցաշարը որևէ հեռանկար չունի:

Ինչևիցե, ժամանակն անցնում էր և Բարսելոնան շարունակում էր երկրպագուներ հավաքել: Բոլորի կուռքն էին դարձել այն ժամանակվա ֆուտբոլային աստղեր Ալկանտարան, Սամիտիերը, Զամորան, Սագին, Պիերան և Սանչոն:

Երկրպագուների թվի աճը հանգեցրեց Լես Կորտս մարզադաշտի կառուցմանը, որը բացվեց 1922 թվականին: 1 տարի անց ակումբի անդամների թիվն արդեն գերազանցում էր 10 000 - ը:

Իսկ Բարսելոնայի հիմնական մրցակիցն այն ժամանակ համարվում էր Էսպանյոլը, ում հետ խաղերին երկրպագուները մեծ անհամբերությամբ էին սպասում:

ՖԱ Բարսելոնայի վրա անմիջական ազդեցություն ունեին կատալոնացի հանրապետականների նախաձեռնած սոցիալական, մշակութային և քաղաքական բարեփոխումները: 1932 թվականի հոկտեմբերի Ակումբի տեղեկագրում գրված էր. "Մեր Ակումբի մասսայականությունը, անկասկած, իր մեջ ներառում է տարրեր, որոնք չեն վերաբերում սպորտին": Քաղաքական և մշակութային անցուդարձին Ակումբի ներգրավվածությունն առօրյա մի մասն էր դարձել:

Քաղաքացիական պատերազմի սկզբում Բարսելոնայի աշխատակիցները լուրջ վտանգի առջև էին կանգնել` նրանք կարող էին կորցնել Ակումբը: Ի վերջո, Բարսելոնայի խորհուրդը, ի շնորհիվ իր կոշտ դիրքորոշման և վճռականության, կարողացավ պահել Ակումբը:

1930 - ականները նշանավորվեցին քաղաքական անկայունությամբ և ընդհանուր ճգնաժամով, որոնք իրենց բացասական ազդեցությունն ունեցան նաև Բարսելոնայի վրա: Այդ տասնամյակի ընթացքում ակումբը բազմաթիվ աղետալի դեպքերի միջով անցավ, այդ թվում Ժոան Գամպերի մահը, քաղաքացիական պատերազմը, Իսպանական 2 - րդ հանրապետությունը և Ակումբի նախագահ Խոսեպ Սունյոլի սպանությունը: Այդպիսով, այդ ժամանակահատվածը հանգեցրեց անդամակցության թվի նվազման և որոշ խաղացողների հետ պայմանագրերի խզման:

Ակումբի հիմնադիր Ժոան Գամպերն ինքնասպան էր եղել 1930 թվականի հուլիսի 30 - ին` 52 տարեկան հասակում, անձնական խնդիրների պատճառով: Այդ գույժը խորհրդանշում էր դժվարին ժամանակների մեկնարկը Բարսելոնայի համար:

1930 - ականներին հասարակությանն ավելի շատ հետաքրքրում էր քաղաքականությունը, քան ֆուտբոլային հանդիպումները:

1932 թվականին հաստատված Ակումբի նոր կանոնադրությունը փոխում էր Բարսելոնայի բնույթը: Առաջին կետի համաձայն, ՖԱ Բարսելոնան հանդիսանում էր "մշակութային և մարզական ասոցիացիա": Հոկտեմբերին արդեն ստեղծվեց հատուկ Մշակութային կոմիտե, որը պետք է ուղղորդեր Ակումբի անդամների գործողությունները:

1935 թվականի Բարսելոնայի նոր նախագահ Խոսեպ Սունյոլ ի Գարիգան պարզ հասկացնել տվեց, որ ինքը հավատարիմ է կատալոնական ազգայնական քաղաքական գաղափարներին: Ակումբի համար նա ընտրեց "Սպորտ և քաղաքացիություն" կարգախոսը, ավելի ընդգծելով հասարակության և սպորտի մինչև կապը:

Քաղաքական իրադարձություններն ավելի կարևոր գտնվեցին ֆուտբոլից: Լես Կորտսն այլևս լեփ - լեցուն չէր լինում խաղերի ժամանակ:

Թիմը, որն այդքան հեռանկարային էր թվում ընդամենը մի քանի տարի առաջ, անկում էր ապրում: Միակ հաջողությունն այդ տարիներին Կատալոնիայի առաջնությունում տոնած հաղթանակն էր:

Այդուհանդերձ, Սունյոլի գլխավորությամբ Բարսելոնայի ֆինանսական վիճակը մի փոքր բարելավվեց: Ակումբը նոր քաղաքականություն էր որդեգրել և գնում էր հեռանկարային խաղացողների: Սակայն պատերազմը, ինչպես ցույց տվեց ժամանակը, լուրջ հետընթացի պատճառ դարձավ թիմի համար:

Սունյոլին Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ժոան Կասանովասի անունից ուղարկեցին Վալենսիա: Այցը զուտ քաղաքական էր և ոչ մի կապ չուներ նոր խաղացողների գնման հետ:

1936 թվականի օգոստոսի 6 - ին Խոսեպ Սունյոլին գնդակահարեցին դիկտատոր Ֆրանկոյի ուժերը:

Կատալոնիայի և Ակումբի համար ամենածանր ժամանակահատվածներից մեկում ՖԱ Բարսելոնան մնաց առանց նախագահի:

1936/37 մրցաշրջանում Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց Միջերկրական գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին 6 կատալոնական և 4 վալենսիական ակումբներ: Մրցաշարն անցկացվում էր Իսպանիայի առաջնության փոխարեն, որը չեղարկվել էր պատերազմի պատճառով:

Այդ մրցաշարում Բարսելոնան հաղթեց: Սակայն 1939 թվականից սկսած այլևս երբեք այդ մրցաշարը չանցկացվեց, քանի որ իշխանության եկած Ֆրանկոն արգելեց այդ մրցաշարի անցկացումը:

Քաղաքացիական պատերազմը ցնցել էր ողջ Իսպանիան, այդ թվում ֆուտբոլային: Անարխիստական CNT և FAI խմբավորումներից կազմված Գործադիր կոմիտեն ցանկանում էր դադարեցնել Ակումբի գոյությունը:

Պատերազմից խուսափելու և ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով Բարսելոնան ստիպված էր շրջագայություն սկսել Մեքսիկայով և ԱՄՆ - ով: Ակումբի որոշ խաղացողներ հրաժարվեցին այնտեղից վերադառնալ ֆաշիստական Իսպանիա:

1937 թվականին Ակումբին Մեքսիկայում և ԱՄՆ - ում ընդունեցին որպես ժողովրդավարության և ազատության դեսպաններ:

Հետպատերազմյան տարիները ծանր էին Բարսելոնայի համար: Իշխանությունները բռնաճնշումների հետևանքով Ակումբին փորձում էին ստիպել փոխել ինքնությունը:

Բոլոր այն խաղացողները, ովքեր թիմի հետ մեկնել էին շրջագայության ԱՄՆ և Մեքսիկա, 2 տարով զրկվեցին ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, շատերին իշխանություններն առհասարակ արտաքսեցին երկրից: Ակումբի զինանշանն ու անվանումը փոխվեցին, քանի որ, ըստ Ֆրանկոյի ռեժիմի, դրանք ոչ իսպանական էին, իսկ Բարսելոնայի նախագահները նշանակվում էին իշխանությունների կողմից:

Շատ մարդկանց համար Լես Կորտս մարզադաշտը դարձել էր յուրօրինակ ազատության օազիս բռնաճշնումների, տառապանքների և վախի տարիներին:

Հետպատերազմյան շրջանում Բարսելոնայի ֆինանսական վիճակը սարսափելի վատ վիճակում էր: Հաճախ թիմում ֆուտբոլիստների քանակը սահմանվածից քիչ էր լինում: Այդ ամենին ավելացավ իսպանական զորքերի կողմից ակումբի շտաբի ռմբակոծումը:

Ֆրանկոյի ռեժիմի կողմից նշանակված նախագահներին իշխանություններն արդեն վստահում էին: Նրանք այլևս Բարսելոնային չէին համարում կատալոնական ազատատենչության խորհրդանիշ և կարծում էին, որ Ակումբը կարող է դառնալ իսպանական ֆուտբոլի դրոշակակիրներից մեկը: Այդպիսով, 1939 թվականի հունիսի 29 - ին Լես Կորտսը վերաբացվեց:

Այն բանից հետո, երբ ճնշումները մի փոքր թեթևացան, Ակումբը համալրեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սեզար Ռոդրիգեզն ու Մարիանո Մարտինը:

Սեզարը Բարսելոնայի պատմության լավագույն խաղացողներից մեկն է: Անցկացրած 433 խաղում նա 294 գոլի հեղինակ է դարձել: Նա հատկապես հայտնի էր անկյունայիններից գոլեր խփելու իր կարողությամբ:

Այլ խաղացողներ նույնպես փայլեցին: Օրինակ, Բասորան, ով լավագույն եզրայիններից էր իր ժամանակին, կամ Ռամալյետեսը, ով համարվում է Բարսելոնայի պատմության ամենատաղանդավոր դարպասապահներից մեկը:

1944 թվականի թիմը գլխավորեց Սամիտիերը: Ինչպես պարզվեց, նրա ներդրումն ակումբի պատմության մեջ չէր սահմանափակվում միայն ֆուտբոլիստի փայլուն կարիերայով:

1944-45 մրցաշրջանում Սամիտիրերի Բարսան հաղթեց Իսպանիայի առաջնությունում, որում վերջին անգամ հաղթել էր 1929 թվականին:

1948-49 մրցաշրջանում Բարսելոնան հաղթեց ՖԻՖԱ - ի կազմակերպած Լատին Քապ մրցաշարում, որը համարվում է Եվրոպայի գավաթի (Չեմպիոնների լիգայի) "նախահայրը":

Մրցաշարին մասնակցում էին Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի ուժեղագույն թիմերը` Ստադ դե Ռեյմսը, Տորինոն, Բարսելոնան և Սպորտինգը համապատասխանաբար: Վերջին 2 - ը խաղացին եզրափակչում և կատալոնական ակումբը հաղթեց 2 - 1 հաշվով:

Ակումբի 50 - ամյակը համընկավ մեծ հաղթանակների հետ: Բարսելոնայի անդամների քանակը կրկին աճել էր և կազմում էր 24 893 հոգի:

Օգտվելով առիթից, Ակումբը վերականգնեց իր զինանշանի վրայի կատալոնական դրոշը: 50 - ամյակի առթիվ Բարսելոնան ընկերական մրցաշար կազմակերպեց դանիական Բոլդկլուբ և բրազիլիական Պալմեյրաս ակումբների հետ: Ինչպես սպասվում էր, այդտեղ էլ կատալոնացիները հաղթեցին, իսկ լեփ - լեցուն Լես Կորտսն արդեն փաստում էր այն մասին, որ նոր` ավելի մեծ մարզադաշտ կառուցելու ժամանակն է:

Այդ հաղթանակները Բարսելոնան տոնեց ուրուգվայցի Էնրիկե Ֆերնանդեսի գլխավորությամբ, ով մինչև պատերազմը խաղացել էր կատալոնական թիմում: 1947 թվականին ստանձնելով ղեկը, Ֆերնանդեսն ընտրեց հարձակվողական մարտավարությամբ հաղթանակների հասնելու ուղին, ինչը դուր էր գալիս երկրպագուներին:

1954 թվականին սկսվեց Կամպ Նոուի շինարարությունը, որը տևեց 3 տարի: Նոր մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 1957 թվականի սեպտեմբերի 24: Այն ժամանակ Ակումբի նախագահն էր Ֆրանսեսկ Միրո - Սանսը: Բացման խաղում Բարսան հաղթեց Վարշավային 4 - 2 հաշվով, իսկ առաջին գոլը հեղինակեց Էլոգիո Մարտինեզը:

Մարզադաշտի կառուցումն արժեցել էր 288,088,143 պեսո: Այն ժամանակ Կամպ Նոուն տեղավորում էր 93 053 հանդիսական: Այժմ այդ թիվը հասել է 98 772 - ի, ինչի շնորհիվ Բարսելոնայի մարզադաշտը համարվում է ամենամեծը ողջ Եվրոպայում:

1950 թվականին Սամիտիերը, ով արդեն Ակումբի մարզական տնօրենն էր, թիմ բերեց Լադիսլաո Կուբալային, ում վիճակված էր փոխել Բարսելոնայի պատմության ընթացքը:

Հունգարացի հանճարը ֆուտբոլ խաղալիս նոր մեթոդներ էր օգտագործում, որոնք մինչ այդ ոչ ոք չէր տեսել: Օրինակ, գնդակը պտտող հարվածը հենց նա է "ներմուծել" մեծ ֆուտբոլ:

Հենց Կուբալայի պատճառով էր, որ Լես Կորտս մարզադաշտը չէր կարողանում տեղավորել բոլոր ցանկացողներին: Երկրպագուները երազում էին տեսնել իրենց կուռքի խաղն ու ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում, որ թիմին նոր մարզադաշտ է հարկավոր:

Այդ տարիներին Բարսելոնան գերիշխում էր ֆուտբոլում: Հատկապես հիշարժան է 1951 - 52 մրցաշրջանը, որում թիմը 5 գավաթ նվաճեց, ունենալով ֆանտաստիկ կազմ:

Ռամալյետս, Սեգուեր, Բիոսկա, Սեգարա, Գոնսալվո III, Բասորա, Սեզար, Կուբալա, Մորենո, Մանչոն.... այս փառահեղ խաղացողները հաղթեցին Իսպանիայի առաջնությունը, Արքայական գավաթը, Լատին Քափը, Կոպա Էվա Դուարտեն և Կոպա Մարտինի Ռոսսին:

1953 թվականին Բարսելոնան գնեց Ալֆրեդո դի Ստեֆանոյի տրանսֆերը Ռիվեր Փլեյթից, որին պատկանում էր ֆուտբոլիստը: Միաժամանակ Ռեալ Մադրիդը բանակցում էր Միլյոնարիոսի հետ, որի կազմում այդ ժամանակ վարձավճարով խաղում էր արգենտինացին: Արդյունքում` դիկտատոր Ֆրանկոյի թեթև ձեռքով, որոշում կայացվեց, որ Դի Ստեֆանոն պետք է ամեն տարի փոխ առ փոխ հանդես գա 2 թիմերում էլ: Բարսելոնան դեմ գնաց այդ

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին