Զինանշան
ՖԱ Բարսելոնան իր հիմնադրման առաջին օրվանից ունեցել է իր զինանշանը, որը թիմի ֆուտբոլիստները երկար տարիներ մեծ հպարտությամբ կրել են մարզաշապիկների վրա: Սկզբում այն իրենից ներկայացնում էր Բարսելոնա քաղաքի զինանշանը, որը շրջապատված էր դափնու և արմավենու ճյուղերով, գագաթին թագ էր, իսկ թագի վերևում` չղջիկ: Նպատակն էր ընդգծել Ակումբի կատալոնական արմատները:
1908 թվականին Ակումբի հիմնադիր Ժոան Գամպերը դուրս բերեց Բարսելոնային լուրջ ճգնաժամից, ինչից հետո որոշում կայացվեց, որ նոր զինանշան է պետք: 2010 թվականին մրցույթ հայտարարվեց, որում հաղթեց Կարլես Կոմամալան, ով 1903 - ից 1912 թվականներին հանդես էր եկել կատալոնական թիմում, բժշկություն էր ուսումնասիրում համալսարանում և միաժամանակ հիանալի նկարիչ էր:
Նրա ստեղծած զինանշանը մինչ օրս խորհրդանշում է Բարսելոնան: Իհարկե, այն ժամանակի ընթացքում որոշ փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահպանել է բուն էությունը: Զինանշանի վերին ձախ մասում Սուրբ Գեորգիի խաչն է, որի կողքին սենյերան է` Կատալոնիայի դրոշը: Ստորին հատվածն ամբողջությամբ Բարսելոնայի գույներն են` կապույտ և կարմիր, իսկ կենտրոնում ֆուտբոլային գնդակ է:
Բարսելոնայի ներկայիս զինանշանը հաստատվել է 2002 թվականին: Փոփոխությունները կատարել է հայտնի կատալոնացի դիզայներ Կլարետ Սերահիման, ում առջև խնդիր էր դրված ավելի պարզեցնել զինանշանը, որպեսզի այն ավելի հեշտ տարածվի աշխարհում: