ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կամպ Նոու

Կամպ Նոու մարզադաշտը պաշտոնապես բացվել է 1957 թվականի սեպտեմբերի 24 - ին: Բացման խաղում Բարսան հաղթեց Վարշավային 4 - 2 հաշվով, իսկ առաջին գոլը հեղինակեց Էլոգիո Մարտինեզը:

Նախկին մարզադաշտը` Լես Կորտսը, չէր կարող տեղավորել բոլոր այն երկրպագուներին, ովքեր ցանկանում էին հետևել Բարսելոնայի, հատկապես Լադիսլաո Կուբալայի խաղին: Այդ պատճառով անհրաժեշտ էր նոր մարզադաշտ կառուցել:

Նոր մարզադաշտի նախագծողներն էին ճարտարապետներ Ֆրանսեսկ Միտժանս Միրոն և Խոսեպ Սոտերաս Մաուրին, նրանց օգնում էր Լորենսո Գարսիա Բարբոնը: Մարզադաշտը կառուցվեց 3 տարում և արժեցավ մոտ 288 մլն պեսո, ինչը նշանակում էր, որ Ակումբը մեծ պարտք է կուտակել:

Նախատեսվում էր, որ նոր մարզադաշտը պետք է անվանվի "Էստադի դել ՖԱ Բարսելոնա", սակայն բոլորին այն հայտնի դարձավ որպես "Կամպ Նոու": 2000-01 մրցաշրջանում այդ հարցը դրվեց քննարկման և Ակումբի անդամների 68.25% - ը կողմ քվեարկեց, որպեսզի մարզադաշտը պաշտոնապես անվանվի "Կամպ Նոու":

Մարզադաշտի ամենաբարձր կետը 48 մետր է, այն զբաղեցնում է 55 000 քմ տարածք (250 մետր երկարություն, 220 մետր լայնություն): ՈՒԵՖԱ - ի պահանջով, խաղադաշտի չափսերը փոքրացվել են և այն այժմ ունի 105 մետր երկարություն և 68 մետր լայնություն:

Կամպ Նոուն տեղավորում է 99 354 հանդիսական, ինչն ամենամեծ ցուցանիշն է ողջ Եվրոպայում: Սակայն 1957 թվականից մինչ այժմ այդ թիվը մի քանի անգամ փոփոխվել է: Սկզբում մարզադաշտը տեղավորում էր 93 053 հանդիսական, 1982 թվականին, երբ Իսպանիան հյուրընկալել էր Աշխարհի առաջնությունը, տարողունակությունը մեծացվեց մինչև 120 000 հանդիսական: 1990 - ականներին սահմանված կանոնների համաձայն, արգելվում էր մարզադաշտում կանգնած տեղերից հետևել խաղին, այդ պատճառով տարողունակությունը նվազեց, հասնելով 99 354:

1998-99 մրցաշրջանում ՈՒԵՖԱ - ն Կամպ Նոուին 5 աստղանի մարզադաշտի կարգավիճակ շնորհեց: Ամբողջ Իսպանիայում, բացի Նոու Կամպից, միայն 4 մարզադաշտ կարող է պարծենալ նման նվաճմամբ` Բարսելոնայում գտնվող Լյուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտը, Կարտուխայի Օլիմպիական մարզադաշտը, Ատլետիկո Մադրիդի Վիսենտե Կալդերոնն ու Ռեալ Մադրիդի Սանտիագո Բեռնաբեուն:

2016 թվականի ապրիլի 21 - ին ներկայացվեց Կամպ Նոուի վերակառուցման նախագիծը, որը մշակել են Ճապոնական Nikken Sekkei և կատալոնական Pascual - Ausió ընկերությունները: Համաձայն այդ նախագծի, մարզադաշտի տարողունակությունը պետք է հասցվի 105 հազարի, տրիբունաների համար պետք է ծածկ կառուցվի, պետք է ներդրվեն արդի տեխնոլոգիաներ և այլն: Նոր Կամպ Նոուն պատրաստ կլինի 2020-21 մրցաշրջանում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին