Չնայած դեռ չկա պաշտոնական հայտարարություն, սակայն Կլեման Լանգլեի տրանսֆերն արդեն իրականություն է, հաղորդում է կատալոնական Sport - ը:
Կլեման Լանգլեին արդեն կարելի է համարել Բարսելոնայի ֆուտբոլիստ: Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանի ներկայացուցիչները Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային են (LFP) փոխանցել պայմանագրով նախատեսված 35 մլն եվրո հրաժարագինը:
Սպասվում է, որ Լանգլեն պաշտոնապես կներկայացվի ուրբաթ օրը: Կատալոնական RAC 1 - ի հաղորդմամբ Կլեմանն արդեն հեռացել է Բենիդորմից, որտեղ իր մինչմրցաշրջանային հավաքներն է անցկացնում Սևիլյան: Այդպիսով, ֆրանսիացին դարձավ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Բարսայի 2 - րդ ձեռքբերումն Արթուրից հետո: