Բարսելոնան և Գրեմիոն համաձայնության են եկել Արթուր Մելոյի տրանսֆերի հարցում, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Բարսելոնան, օգտվելով դեռ մարտ ամսին ձեռք բերված պայմանավորվածությունից, ձեռք է բերում Արթուրի տրանսֆերը: 21 - ամյա կիսապաշտպանը կատալոնական ակումբ կտեղափոխվի հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, այլ ոչ թե ձմռանը, ինչպես նախատեսված էր:
Բարսելոնան Գրեմիոյին կվճարի 31 մլն եվրո ֆիքսված գումար, ինչպես նաև 9 մլն եվրո՝ բոնուսների տեսքով: Արթուր Մելոյի հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: