ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սեպտեմբեր 26, 2018 | 22:00
Բուտարկե

Պաուլինյո. Առաջարկ ունեմ Չինաստանից

5

Բարսելոնայում ընդամենը 1 տարի անցկացնելուց հետո Պաուլինյոն, հնարավոր է, վերադառնա Չինաստան կամ տեղափոխվի այլ ակումբ:

Երեկ Բրազիլիայի հավաքականը 1 - 2 հաշվով զիջեց Բելգիային և դուրս մնաց Մունդիալ 2018 - ից: Խաղից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Պաուլինյոն հաստատել է այն շշուկները, որ առաջարկ ունի այլ ակումբներից:

"Ես կգնամ Բարսելոնա, որպեսզի իմ ներկայացուցչի հետ քննարկեմ այդ հարցը: Ես առաջարկ ունեմ Չինաստանից, ինչպես նաև ևս մեկ այլ ակումբից, բայց իմ հեռանալն առայժմ հաստատ չէ: Մենք դեռ պետք է քննարկենք", - Պաուլինյոյի խոսքերն է մեջբերում կատալոնական Mundo Deportivo - ն:

Համաձայն կատալոնական լրատվամիջոցների, Պաուլինյոյին Չինաստանից առաջարկ կատարողը հենց նրա նախկին ակումբն է՝ Գուանչժոու Էվերգրանդը: Բրազիլիացին, ում աշխատավարձը Բարսելոնայում կազմում է 5,5 մլն եվրո, չինական ակումբ տեղափոխվելու դեպքում կստանա 14 մլն եվրո, մինչդեռ 1 տարի առաջ այդ նույն ակումբում ստանում էր 2 անգամ պակաս՝ 7 մլն եվրո:

Ինչ վերաբերում է Բարսելոնային, ապա կատալոնացիները դեմ չեն վաճառել Պաուլինյոյին: Գուանչժոու Էվերգրանդն առաջարկել է 50 մլն եվրո, ինչը բավարարում է կապտանռնագույններին: Բացի այդ, բրազիլիացու հեռանալու դեպքում այլևս կարիք չի լինի Արթուրին գնելուց հետո մտածել Մինային վաճառելու մասին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 5 4 0 13
2 Ռեալ Մադրիդ 5 4 0 13
3 Ալավես 5 3 1 10
4 Սելտա Վիգո 5 2 1 8
5 Ատլ. Մադրիդ 5 2 1 8
6 Ժիրոնա 5 2 1 8
7 Սեվիլյա 5 2 2 7
8 Էսպանյոլ 5 2 2 7
9 Ռ. Սոսյեդադ 5 2 2 7
10 Խետաֆե 5 2 2 7
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին