Բարսելոնան Սևիլյային կվճարի Կլեման Լանգլեի հրաժարագինը, տեղեկացնում է Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով կատալոնական RAC 1 - ը:
Բարսելոնան ցանկանում էր համաձայնության գալ Սևիլյայի հետ և պատրաստ էր դրա համար նույնիսկ մի քանի միլիոն եվրո ավել վճարել, սակայն անդալուզիացիների ֆուտբոլային տնօրեն Խոակին Կապարոսը հրաժարվել է բանակցել Լանգլեի տրանսֆերի շուրջ:
Այդ իսկ պատճառով Բարսելոնան որոշել է այս շաբաթվա ընթացքում վճարել Կլեման Լանգլեի հրաժարագինը, որը կազմում է 35 մլն եվրո: Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանը կատալոնական ակումբին կմիանա ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին: Իսկ մինչ այդ կապտանռնագույնները մտադիր են նաև ավարտին հասցնել Արթուր Ռամոսի տրանսֆերը: