Բարսելոնայի հերթական խաղացողն է աչքի ընկել Մունդիալ 2018 - ում: Որքան էլ կարող է զարմանալի թվալ, խոսքը ոչ Մեսսի, ոչ Սուարեզի, ոչ Կոուտինյոյի, ոչ Դեմբելեի, ոչ էլ որևէ այլ հարձակվողի կամ կիսապաշտպանի մասին է:
Կոլումբիայի հավաքականի կազմում աչքի է ընկել Յերի Մինան, ով ամենայն հավանականությամբ այս ամառվա ընթացքում վարձավճարով կհեռանա այլ ակումբ: Յերին գլխի հարվածով բացել է հանդիպման հաշիվը, իսկ հետագայում Ֆալկաոն ու Կուադրադոն այն դարձրել են ջախջախիչ: