ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սոլեր. 24 մլն եվրո մնում է նոր խաղացող գնելու համար

5

Ինչպես արդեն նշել ենք, Դինի և Ռոբերտի հետ մամլո ասուլիսին են մասնակցել նաև Խորդի Մեստրեն և Ալբերտ Սոլերը:

Բարսելոնայի ինստիտուցիոնալ մարզական տնօրեն Սոլերը անդրադարձել է գործարքի ֆինանսական կողմին. "Դինի տրանսֆերն արժեցել է 16,5 մլն եվրո և ևս 4 մլն եվրո բոնուսների տեսքով՝ կախված թիմի հաջողություններից ու ֆուտբոլիստի մրցելույթներից: Եթե թիմն ու խաղացողը հասնեն իրենց նպատակներին, ապա տրանսֆերի արժեքը կարող է հասնել առավելագույնը 20,5 մլն եվրոյի":

"Նա 5 - ամյա պայմանագիր է ստորագրել և նրա հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո.... Մենք գտնում ենք, որ այս գործարքը մարզական տեսանկյունից հաջողված է: Այն նաև չի հակասում ակումբի ֆինանսական նպատակներին", - Սոլերի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo - ն:

Ինստիտուցիոնալ մարզական տնօրենն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչքան գումար է մնացել հետագա տրանսֆերների համար. "Միշտ մենք հայտարարել ենք, որ 60 մլն եվրո ենք տրամադրելու տրանսֆերներին, որոնց գումարվելու են խաղացողների վաճառքից ստացված գումարները: Դեռ 24 մլն եվրո մնում է, կա անհրաժեշտություն և մենք աշխատում ենք նոր խաղացողի ձեռքբերման ուղղությամբ":

Այդուհանդերձ Սոլերը նշել է, որ հարկ եղած դեպքում այդ գումարը կարող է աճել. "Տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31 - ին, եթե շուկայում հետաքրքիր տարբերակներ հայտնվեն, ակումբը պատրաստ է լրացուցիչ գումարներ հատկացնել նոր ձեռքբերումների համար":

Վերջում նա խոսել է վերջին տարիների Լա Մասիայի ոչ այնքան արդյունավետ աշխատանքի մասին. "Լա Մասիան խնդիր ունի խաղացողներ պատրաստել առաջին թիմի համար, բայց առաջին թիմն էլ ունի խաղամակարդակ, որին պետք է համապատասխանել, ինչը շատ դժվար է: Մենք մի քանի ձեռքբերումներ ենք կատարել Բարսա Բ - ի համար, որպեսզի օգնենք թիմին բարձրանալ 2 - րդ դիվիզիոն, քանի որ դա է նրանց իսկական տեղը: Հիանալի կլիներ մեկական թիմ ունենալ 2 - րդ, 3 - րդ և 4 - րդ դիվիզիոններում, քանի որ դա թույլ կտար, որ խաղացողներն աստճանաբար աճեն":

Այս խնդրին անդրադարձել է նաև ակումբի մարզական փոխնախագահ Խորդի Մեստրեն. "Մենք հպարտ ենք մեր մարզադպրոցի կատարած աշխատանքով: Լա Մասիայի համակարգին կարելի է նախանձել: Եթե խաղացողները չեն հասնում առաջին թիմ, դա չի նշանակում, թե մենք դադարել ենք հոգ տանել մեր մարզադպրոցի մասին կամ դադարել ենք ներդրումներ կատարել: Մեր պարտականությունն է այնպես անել, որ առաջին թիմն ունենա չեմպիոնական կազմ: Իհարկե, բոլորին, ինչպես և ինձ, դուր կգար այն համակարգը, որը կա Ատլետիկ Բիլբաոյում՝ բոլոր խաղացողներն ակումբի սաներն են: Շատ կցանկանայինք, որ այդպես լիներ: Մենք ունեցել ենք բացառիկ խաղացողների սերունդ, բայց միշտ այդպես չի կարող լինել: Եթե մեզ համար արդյունքը կարևոր չլիներ, մենք կօգտագործեինք Ատլետիկի համակարգը":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին