ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սեգուրան հավաստիացրել է Վալվերդեին՝ Գրիզմանն ու Լանգլեն կգան

5

Ակումբի ղեկավարությունը հավաստիացրել է Էռնեստո Վալվերդեին, որ ամռանը թիմը կհամալրեն Կլեման Լանգլեն ու Անտուան Գրիզմանը:

Ինչպես հաղորդում է կատալոնական Sport - ը, որպես աղբյուր նշելով Catalunya Radio - ն, Բարսելոնայի մարզական մենեջեր Պեպ Սեգուրան Էռնեստո Վալվերդեի և Բարսելոնայի արդեն նախկին տեխնիկական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսի հետ կայացած ընթրիքի ժամանակ անձամբ հավաստիացրել է մարզչին, որ Լանգլեն ու Գրիզմանը գալիք մրցաշրջանում հանդես կգան կատալոնական թիմի կազմում:

Չնայած Վալվերդեն որևէ պահանջ չի ներկայացրել ակումբի մարզական ղեկավարությանը, վերջիններս հարկ են համարել գլխավոր մարզչին տեղյակ պահել բանակցությունների ընթացքին և գալիք տրանսֆերներին: Բացի այդ, Սեգուրան հայտնել է, որ Լանգլեի գալուց հետո թիմից կհեռանա Յերի Մինան, ում ծառայություններով հետաքրքրված է Ֆեներբախչեն:

Կոլումբիացին թիմի այն 3 ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր չեն հանդիսանում ԵՄ երկրի քաղաքացի, ուստի ենթադրվում է, որ Մինան վարձավճարով կհեռանա թիմից, որպեսզի փորձ ձեռք բերի եվրոպական ֆուտբոլում և թիմում տեղ ազատվի Արթուր Մելոյի համար, ով ամենաուշը ձմռանը կտեղափոխվի Բարսելոնա:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 38 28 1 93
2 Ատլ. Մադրիդ 38 23 5 79
3 Ռեալ Մադրիդ 38 22 6 76
4 Վալենսիա 38 22 9 73
5 Վիլյառեալ 38 18 13 61
6 Ռեալ Բետիս 38 18 14 60
7 Սեվիլյա 38 17 14 58
8 Խետաֆե 38 16 12 55
9 Էյբար 38 14 15 51
10 Ժիրոնա 38 14 15 51
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես 0 : 2 Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա 5 : 0 Էսպանյոլ
Տեսնել ավելին