Բասրելոնայում և Ատլետիկո Մադրիդում շունչները պահած սպասում են Անտուան Գրիզմանի վերջնական որոշմանը, հաղորդում է կատալոնական Mundo Deportivo - ն:
Այս ամռանը Գրիզմանի անվամբ տրանսֆերային սերիալ կարող է չլինել: Եվ նման ենթադրություն անելու համար հիմքերն առավել քան բավարար են: Ֆրանսիայի հավաքականի կազմում գտնվող Անտուանը խոստացել է իր ապագան հստակեցնել մինչև Մունդիալի մեկնարկը:
Լրագրողների այն հարցին, թե ե՞րբ պարզ կլինի նրա ապագան, Գրիզմանը պատասխանել է, որ "դա կլինի այն ժամանակ, երբ ցանկանամ": Իսկ երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք դա կլինի մինչև Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային խաղն Աշխարհի առաջնությունում, ֆուտբոլիստը պատասխանել է կարճ և կոնկրետ. "Այո":
Այդպիսով, եթե հավատանք Գրիզմանի խոսքին, ապա ամենաուշը հունիսի 16 - ին պարզ կլինի նրա ապագայի հարցը, քանզի հենց այդ օրն է Ֆրանսիայի հավաքականն անցկացնելու իր առաջին հանդիպումը Մունդիալ 2018 - ում: