Ֆանտասիկ Բարսելոնայի կերտողներից ևս մեկը, ցավոք, հեռանում է: Ժամանակն ընթանում է և նրա առջև անզոր են բոլորը: Ինիեստան վաղը կանցկացնի հրաժեշտի հանդիպումը:
Էռնեստո Վալվերդեն որոշել է հանդիպմանը հայտավորել ձեռքի տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին: Իսկ նրանք, ովքեր չեն հայտավորվել, ամենայն հավանականությամբ կլինեն մարզադաշտում և հրաժեշտ կտան Դոն Անդրեսին:
Չեն հայտավորվել որակազրկված Սերժի Ռոբերտոն, վնասվածք ունեցող Թոմաս Վերմալենը, ինչպես նաև Պաուլինյոն, ով Վալվերդեից համապատասխան թույլտվություն է ստացել: Բրազիլիացու բացակայության պատճառը դեռ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ՝ պատճառներն անձնական են:
Փոխարենը Սամուել Ումտիտին ապաքինվել է և հայտավորվել մրցաշրջանի եզրափակիչ խաղին: Այդպիսով, հայտավորվել են 19 ֆուտբոլիստներ, այդ թվում, իհարկե, օրվա գլխավոր հերոսը՝ Ինիեստան:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Պիկե, Մինա, Սեմեդո և Վիդալ
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Գոմեշ, Դ. Սուարեզ, Ռակիտիչ, Կոուտինյո և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի