Էլ Կլասիկոյի խայտառակ մրցավարությունը, ինչպես պարզվում է, դեռ վերջը չէ: Իսպանիայում տարօրինակ որոշումները շարունակվում են:
Կատալոնական Mundo Deportivo - ի հաղորդմամբ, Մրցավարական կոմիտեն Ֆրանսիսկո Ռուբիոյի գլխավորությամբ որոշել է Սերժի Ռոբերտոյին որակազրկել 4 խաղով, քանի որ համարում են, որ ֆուտբոլիստի վարքը չափից դուրս ագրեսիվ է եղել:
Բացի այդ, Ռոբերտոն տուգանվել է 3005 եվրոյով, իսկ Բարսելոնան՝ 1400: Այդպիսով, Սերժին բաց կթողնի ոչ միայն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած 3 հանդիպումները, այլև հաջորդ մրցաշրջանի մեկնարկային խաղը: