Բարսելոնային Լա Լիգայի չեմպիոն հռչակվելու համար մնացել է հաղթել ընդամենը 5 խաղում: Այդ խաղերից մեկը կկայանա վաղը. Բարսան կհյուրընկալի Լեգանեսին:
Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր հայտավորվել են Լեգանեսի հետ հանդիպմանը: Առաջին հերթին աչքի է ընկնում Սերխիո Բուսկետսի բացակայությունը: Նա դեռ չի հասցրել լիովին ապաքինվել և այդ պատճառով նաև չավարտեց Ռոմայի հետ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի twitter - յան էջը, հայտացուցակից կրկին բացակայում են Յերի Մինան և Ալեյշ Վիդալը, փոխարենը կրկին հայտացուցակում է Դենիս Սուարեզը: Լուկա Դինը շարունակում է բացակայել վնասվածքի պատճառով:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Վերմալեն, Ումտիտի, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Գոմեշ, Ռակիտիչ, Պաուլինյո, Դ. Սուարեզ, Ինիեստա և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Ալկասեր, Դեմբելե, Մեսսի և Լ. Սուարեզ