Ընթացիկ մրցաշրջանում Բարսելոնայի առայժմ ամենակարևոր հանդիպումը կայանալու է վաղը: Վալվերդեն հրապարակել է թիմի հայտացուցակը:
Անդրես Ինիեստան հասցրել է ապաքինվել վնասվածքից և ընդգրկվել է հայտացուցակում, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական twitter - յան էջը: Փոխարենը դեռ շարունակում են ապաքինվել Դենիս Սուարեզը և Նելսոն Սեմեդոն:
Էռնեստո Վալվերդեն հայտացուցակից դուրս է թողել Յերի Մինային, իսկ Կոուտինյոն, ինչպես հայտնի է, չի կարող ընթացիկ մրցաշրջանում օգնել Բարսելոնային Չեմպիոնների լիգայում: Այդպիսով, հայտավորվել են 18 խաղացողներ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Վերմալեն, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո և Վիդալ
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Գոմեշ, Ռակիտիչ, Պաուլինյո և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Դեմեբելե, Լ. Սուարեզ և Մեսսի