Վերջին պահին հայտնի է դարձել, որ Լիոնել Մեսսին այսօր թիմի հետ չի մեկնի Մալագա և հետևաբար չի մասնակցի տեղի համանուն թիմի դեմ խաղին:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական twitter - յան էջը, Մեսսին անձնական պատճառներով թիմի հետ չի մեկնի Մալագա: Նրա փոխարեն հայտացուցակում ընդգրկվել է Յերի Մինան:
Կատալոնական լրատվամիջոցները ենթադրում են, որ Մեսսիի բացակայությունը կարող է կապված լինել նրա 3 - րդ որդու՝ Չիրոյի, լույս աշխարհ գալով: Այդպիսով, Բարսայի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Վերմալեն, Ումտիտի, Մինա, Պիկե, Ռոբերտո և Վիդալ
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Գոմեշ, Ռակիտիչ, Պաուլինյո և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Ալկասեր, Դեմեբելե և Լ. Սուարեզ