Չելսիի դեմ պատասխան խաղին մնացել են հաշված օրեր, իսկ մինչ այդ կատալոնական ակումբը պետք է հյուրընկալվի Լա Լիգայի հետնապահ Մալագային:
Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր կմեկնեն Մալագա: Շարունակում են վնասվածքներից ապաքինվել Նելսոն Սեմեդոն և Անդրես Ինիեստան, իսկ Դենիս Սուարեզը նրանց է միացել Էսպանյոլի հետ վերջին հանդիպումից հետո:
Կրկին հայտացուցակից դուրս է մնացել Բարսելոնայի կոլումբիացի նորեկ Յերի Մինան, ով մասնակցել էր Էսպանյոլի դեմ խաղին ամբողջությամբ: Առաջին թիմի մնացած խաղացողները՝ թվով 18, հայտավորվել են:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Վերմալեն, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո և Վիդալ
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Գոմեշ, Ռակիտիչ, Պաուլինյո և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Ալկասեր, Դեմեբելե, Լ. Սուարեզ և Մեսսի