Մադրիդի Ատլետիկոյի հետ անչափ պատասխանատու հանդիպումից առաջ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է թիմի հայտացուցակը:
Շարունակում են հայտացուցակից բացակայել Դենիս Սուարեզը և Յերի Մինան, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Վնասվածքի պատճառով բացակայում է նաև Նելսոն Սեմեդոն:
Նախորդ խաղի համեմատ փոփոխություններից մեկը Ալեյշ Վիդալի բացակայությունն է: 1 խաղյա որակազրկումից հետո հայտացուցակ է վերադարձել Ժորդի Ալբան: Հայտացուցակում է նաև Անդրե Գոմեշը:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Վերմալեն, Ումտիտի, Պիկե և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Գոմեշ, Ռակիտիչ, Պաուլինյո, Կոուտինյո և Ինիեստա
Հարձակվողներ՝ Ալկասեր, Դեմեբելե, Լ. Սուարեզ և Մեսսի