Արթուր Ռամոսի տրանսֆերի հաստատման համար այժմ պակասում է միայն պաշտոնական հայտարարությունն ակումբների կողմից:
Ինչպես հաղորդում է կատալոնական Mundo Deportivo - ն, երեկ Գրեմիոյի նախագահ Ռոմիլդո Բոլցանը հաստատել է, որ Արթուրի տրանսֆերը Բարսելոնա արդեն կարելի է համարել կայացած:
"Ամեն ինչ արդեն ավարտված է, համաձայնությունը կքնված է: Մնում է միայն, որ իրավաբանները կարգի բերեն փաստաթղթերը և գրեն պայմանագրերը: Այդ գործընթացը, հնարավոր է, ավարտվի հենց այս շաբաթ", - ասել է Բոլցանը MD - ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, Արթուրը Բարսելոնա կտեղափոխվի 2019 թվականի ձմռանը, իսկ կատալոնական ակումբը Գրեմիոյին կվճարի 30 մլն եվրո, որին կարող է ավելանալ ևս 10 մլն - ը՝ կախված ֆուտբոլիստի մրցելույթներից: