Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորվել են վաղվա տնային հանդիպմանը Ժիրոնայի դեմ:
Չնայած մամուլում տարածված տեղեկություններին, կրկին հայտացուցակում է Ժերարդ Պիկեն, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական twitter - յան էջը: Հայտացուցակում է նաև Վերմալենը, ով դեռ դաշտ դուրս չի եկել ապաքինվելուց հետո:
Շարունակում է հայտացուցակից բացակայել Դենիս Սուարեզը: Յերի Մինան, Անդրե Գոմեշն ու Պակո Ալկասերը նույնպես բացակայում են հայտացուցակից: Այդպիսով, հայտավորվել են 18 խաղացողներ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Դին, Վերմալեն, Ումտիտի, Պիկե, Սեմեդո և Վիդալ
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Ռակիտիչ, Պաուլինյո, Կոուտինյո և Ինիեստա
Հարձակվողներ՝ Դեմեբելե, Լ. Սուարեզ և Մեսսի