Գրեմիոյի գործադիր տնօրեն Անդրե Ձանոտան հաստատել է, որ բրազիլիական ակումբը մոտ է Բարսելոնայի հետ համաձայնության գալուն, հաղորդում է կատալոնական Sport - ը:
"Այս երկուշաբթի հանդիպում ենք ունեցել Պորտո Ալեգրեում: Շատ ենք առաջ գնացել: Մենք արդեն պատրաստ ենք վերջնական համաձայնության գալուն, բայց կարծում եմ, որ միայն հաջորդ շաբաթ հարցը դրական լուծում կստանա", - հայտարարել է Ձանոտան:
Իր հերթին Արթուր Ռամոսը հաստատել է, որ ցանկանում է խաղալ կատալոնական ակումբում. "Ես իսկապես հետաքրքրված եմ այդ առաջարկով, գործերը շատ լավ են ընթանում: Բայց պետք չէ մոռանալ, որ ես դեռ Գրեմիոյի ֆուտբոլիստ եմ և գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ: Այո, ես պայմանավորվածություն ունեմ Բարսելոնայի հետ, ինձ հետաքրքրում է նրանց առաջարկը: Բոլոր 3 կողմերն էլ շահագրգռված են գործարքի իրականացմամբ, բայց պետք է այնպես անել, որ այն ձեռք տա բոլոր կողմերին":
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, համաձայն որոնց Գրեմիոյի 21 - ամյա կիսապաշտպան Արթուր Ռամոսը 2019 թվականի ձմռանը կտեղափոխվի Բարսելոնա, բայց գործարքը, որը կարժենա 30 + 10 մլն եվրո, կկնքվի առաջիկա օրերի ընթացքում: