Առանց ավելորդ լարվածության և բարդությունների Բարսելոնան հաղթեց Վալենսիային Մեստալյայում ու դուրս եկավ Կոպա Դել Ռեյի եզրափակիչ, որտեղ կմրցի Սևիլյայի հետ: Իր առաջին գոլը կատալոնական թիմի կազմում խփեց Կոուտինյոն, իսկ Մինան նշեց նորամուտը՝ խաղավերջում փոխարինելով Պիկեին:
Մարզադաշտ՝ Մեստալյա
Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալենկո
Վալենսիայի կազմը՝ Դոմենեկ; Գայա, Գարայ (Վեսո, 70'), Պաուլիստա, Մոնտոյա; Կոկլեն (Գուեդեշ, 55'), Կոնդոգբիա, Պարեխո; Ռոդրիգո (Սոլեր, 55'), Ձաձա և Վիետո
Բարսելոնայի կազմը՝ Սիլեսեն; Ալբա, Ումտիտի, Պիկե (Մինա, 83'), Ռոբերտո; Բուսկետս, Ռակիտիչ, Ինիեստա (Պաուլինյո, 65'), Գոմեշ (Կոուտինյո, 46'); Մեսսի և Լ. Սուարեզ
Գոլերը՝
0 - 1 Կոուտինյո (49'), փոխանցումը՝ Լ. Սուարեզ
0 - 2 Ռակիտիչ (82'), փոխանցումը՝ Լ. Սուարեզ
Զգուշացումներ՝
Վալենսիա՝ Ռոդրիգո (34'), Ձաձա (75') և Պարեխո (90 + 1')