Բարսելոնային վաղը բավական ծանր արտագնա հանդիպում է սպասվում Սևիլյայում: Մրցակիցը Բետիսն է, որն իր դաշտում հաճախ է խնդիրներ ստեղծում կատալոնական ակումբի համար: Վալվերդեն հրապարակել է թիմի հայտացուցակն այդ պատասխանատու խաղի համար:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Սամուել Ումտիտին երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է հայտացուցակ: Նա վերջնականապես ապաքինվել է և պատրաստ է խաղին: Հայտացուցակ է վերադարձել նաև Ժերարդ Դեուլֆեուն:
Փոխարենը, Վալվերդեի որոշմամբ, հայտացուցակից դուրս են մնացել Յերի Մինան, Դենիս Սուարեզն ու Ռաֆինյան: Վերջինս պատրաստվում է միանալ իր նոր թիմին: Մասկերանոն, Ինիեստան, Կոուտինյոն, Դեմբելեն ու Ալկասերը բացակայում են վնասվածքների պատճառով: Կրկին հայտացուցակում է 2 - րդ թիմի կիսապաշտպան Ալենյան:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Վերմալեն, Պիկե, Վիդալ և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ալենյա, Ռոբերտո, Գոմեշ, Ռակիտիչ և Պաուլինյո
Հարձակվողներ՝ Դեուլոֆեու, Լ. Սուարեզ և Մեսսի