Կատալոնական և իսպանական բոլոր լրատվամիջոցները հաստատում են, որ 1 շաբաթ տևած ինտենսիվ բանակցություններից հետո Բարսելոնան և Ինտերը եկել են վերջնական համաձայնության:
Ռաֆայել Ալկանտարան կարիերան կշարունակի Միլանի Ինտերում, համենայն դեպս մինչև առաջիկա ամառ: Համաձայն կնքված պայմանագրի, իտալական ակումբը կարող է գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 35 մլն եվրոյի դիմաց: Եվս 3 մլն եվրո Բարսան կարող է ստանալ բոնուսների տեսքով:
Պայմանագրի այդ կետն առայժմ պարտադիր չէ, սակայն Ինտերը պարտավորված կլինի գնել Ռաֆինյայի ամբողջական տրանսֆերը, եթե կարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Այս պահին միլանյան ակումբն Ա Սերիայում զբաղեցնում է 3 - րդ հորիզոնականը, որն ուղիղ ուղեգիր է տալիս դեպի ՉԼ - ի խմբային փուլ: