ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սեմեդոն և Դեուլոֆեուն վերադարձել են հայտացուցակ

5

Բարսելոնան արդեն ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ - օֆֆում: Ավելին, Վալվերդեի թիմն ապահովել է նաև առաջին տեղը խմբում: Եվ վաղն այդ կարգավիճակում կընդունի Սպորտինգին:

Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Վալվերդեն հայտավորել է առաջին թիմի բոլոր այն խաղացողներին, ովքեր ի վիճակի են դաշտ դուրս գալ: Արդյունքում ստացվում է, որ հայտավորվել են 18 խաղացողներ, ինչն էլ հենց անհրաժեշտ քանակն է:

Սելտա Վիգոյի դեմ խաղում ստացած վնասվածքների պատճառով բացակայում են Սամուել Ումտիտին և Անդրես Ինիեստան, որոնց փոխարեն հայտացուցակ են վերադարձել Նելսոն Սեմեդոն և Ժերարդ Դեուլոֆեուն: Մասկերանոն, Ռաֆինյան, Թուրանն ու Դեմբելեն դեռ շարունակում են ապաքինվել վնասվածքներից:

Հայտացուցակ՝

Դարպասապահներ՝  Սիլեսեն և Տեր Շտեգեն

Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Պիկե, Վերմալեն, Վիդալ և Սեմեդո

Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռակիտիչ, Ռոբերտո, Դ. Սուարեզ, Գոմեշ և Պաուլինյո

Հարձակվողներ՝  Դեուլոֆեու, Ալկասեր, Լ. Սուարեզ և Մեսսի

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 38 28 1 93
2 Ատլ. Մադրիդ 38 23 5 79
3 Ռեալ Մադրիդ 38 22 6 76
4 Վալենսիա 38 22 9 73
5 Վիլյառեալ 38 18 13 61
6 Ռեալ Բետիս 38 18 14 60
7 Սեվիլյա 38 17 14 58
8 Խետաֆե 38 16 12 55
9 Էյբար 38 14 15 51
10 Ժիրոնա 38 14 15 51
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
23.07 02:05 Յուվենտուս 1 : 2 Բարսելոնա
27.07 03:30 Բարսելոնա 1 : 0 Ման. Յունայթեդ
30.07 04:00 Ռեալ Մադրիդ 2 : 3 Բարսելոնա
04.08 22:00 Խիմնաստիկ 1 : 1 Բարսելոնա
07.08 22:30 Բարսելոնա 5 : 0 Շապեկոենսե
13.08 23:55 Բարսելոնա 1 : 3 Ռեալ Մադրիդ
17.08 01:00 Ռեալ Մադրիդ 2 : 0 Բարսելոնա
20.08 22:15 Բարսելոնա 2 : 0 Ռեալ Բետիս
26.08 20:15 Ալավես 0 : 2 Բարսելոնա
09.09 22:45 Բարսելոնա 5 : 0 Էսպանյոլ
Տեսնել ավելին