Ֆուտբոլը վերադառնում է Կամպ Նոու! Կատալոնիայի անկախության քվեի հետ կապված Լաս Պալմասի դեմ Բարսելոնան խաղաց առանց երկրպագուների, ինչին հետևեցին հավաքականների խաղերով պայմանավորված դադարն ու Մադրիդի Ատլետիկոյի հետ արտագնա հանդիպումը:
Եվ ահա վերջապես ֆուտբոլը վերադառնում է Կատալոնիա: Չեմպիոնների լիգայի շրջանակներում Բարսելոնան կհյուրընկալի Օլիմպիակոսին, որին հաղթելու դեպքում գործնականում կապահովի փլեյ - օֆֆի ուղեգիրը:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Վիլյամ Կոլամ
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Դին, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Ինիեստա, Պաուլինյո; Լ. Սուարեզ, Մեսսի և Դեուլոֆեու
Օլիմպիակոսի մեկնարկային կազմը՝ Պրոտո; Կուտրիս, Նիկոլաու, Բոտիա, Էլաբդելաուի; Կարսելա - Գոնսալես, Ժիլե, Էդյելար, Ռոմաո, Անդրուցոս; Օջիջա - Օֆոե
Հանդիպումն ուղիղ միացմամբ կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: