Վաղը Բարսելոնան կհյուրընկալի Օլիպիակոսին: Էռնեստո Վալվերդեն, ով ի դեպ ժամանակին մեծ հաջողությամբ աշխատել է հունական այդ ակումբում, հրապարակել է հայտացուցակը:
Վնասվածքի պատճառով բացակայում է Ալբան: Նա վնասվածք է ստացել մարզման ժամանակ, բայց, ըստ ամենայնի, այն այդքան էլ լուրջ չէ և Ժորդին շուտով շարք կվերադառնա: Վնասվածքներ ունեն նաև Դեմբելեն, Ռաֆինյան ու Թուրանը:
Էռնեստո Վալվերդեն հայտացուցակից կրկին դուրս է թողել Թոմաս Վերմալենին ու Ալեյշ Վիդալին: Փոխարենը հայտացուցակում է հայտնվել Պակո Ալկասերը: Այդպիսով, նախորդ խաղի համեմատ հայտացուցակում կա միայն 1 փոփոխություն:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ումտիտի, Մասկերանո, Պիկե և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Դ. Սուարեզ, Գոմեշ, Ռակիտիչ, Պաուլինյո և Ինիեստա
Հարձակվողներ՝ Դեուլոֆեու, Ալկասեր, Լ. Սուարեզ և Մեսսի