Բարսելոնայի 20 խաղացողներ վաղը կմեկնեն Լիսաբոն, որտեղ չորեքշբաթի օրը կհյուրընկալվեն տեղի Սպորտինգին:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Նելսոն Սեմեդոն և Ժերարդ Դեուլոֆեուն կրկին հայտնվել են հայտացուցակում և վաղը թիմի հետ հետ կմեկնեն Լիսաբոն: Հայտավորված է նաև Բարսա Բ - ի դարպասապահ Օրտոլան:
Փոխարենը հայտացուցակից դուրս են մնացել Թոմաս Վերմալենը, Արդա Թուրանը և Պակո Ալկասերը: Վնասվածքներ ունեն Ռաֆինյան և Ուսման Դեմբելեն: Այդպիսով, Բարսելոնայի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահներ՝ Օրտոլա, Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Մասկերանո, Ումտիտի, Պիկե, Վիդալ և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Պաուլինյո, Ինիեստա, Գոմեշ, Դ. Սուարեզ և Ռակիտիչ
Հարձակվողներ՝ Դեուլոֆեու, Լ. Սուարեզ և Մեսսի