Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով մադրիդյան As պարբերականը, գրում է, որ Ատլետիկոն մերժել է Բարսելոնայի առաջարկը Անխել Կորեային գնելու համար:
21 - ամյա արգենտինացի հարձակվողը, ով ընդգրկվել է Արգենտինայի օլիմպիական հավաքականի կազմում, Ատլետիկո Մադրիդ է տեղափոխվել 2014 թվականին: Նա հաջողությամբ խաղում է հարձակման բոլոր 3 դիրքերում: Ավարտված մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման, դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նույն աղբյուրի համաձայն, Բարսելոնայի ներկայացուցիչն ասել է. "Նա մի ֆուտբոլիստ է, ում մենք արդեն վաղուց ենք հետևում: Նա շատ տաղանդավոր է, ունի գոլային հոտառություն և վստահ է իր ուժերի վրա":
Այն բանից հետո, ինչ Գաբրիել Ժեզուսը հայտարարեց, որ այս ամառ մնալու է Պալմեյրասում, կատալոնական ակումբը նոր հարձակվող է փնտրում: Ինչ վերաբերում է Գամեյրոյին, ում անունը նույնպես կապում էին Բարսայի հետ, Սամպաոլիի՝ Սևիլյան գլխավորելուց հետո, նրա հեռանալը քիչ հավանական է թվում: