ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Վալվերդե. Դեմբելեն պատրաստ է խաղին

5

Այսօր Էռնեստո Վալվերդեն մասնակցել է Կատալոնիայի դերբիին նվիրված նախախաղային մամլո ասուլիսին: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:

"Տրանսֆերային պատուհանի լավն այն է, որ այն վերջացել է և մենք կարող ենք կենտրոնանալ այն թիմի վրա, որն ունենք: Իսկ այն լավագույնն է, այն մերն է և պետք չէ թերագնահատել մեր ունեցածը":

"Խաղադաշտից դուրս հարցերը պետք չէ քննարկել: Ինիեստան ակումբի հարստությունն է: Նա իրեն լավ է զգում, գոհ է և մտադիր է շատ բան տալ թիմին: Ես ոչ մի կասկած չունեմ, որ նրանք ի վերջո համաձայնության կգան":

"Դեմբելեի վրա այս օրերի մարզումները շատ դրական են ազդել, օրեցօր նա ավելի ազատ և անկաշկանդ է դառնում, նա պատրաստ է խաղին: Կտեսնենք, թե որքանով կօգտագործենք նրան":

"Ոչ մի բացատրություն չունեմ հավաքականների խաղերից հետո արձանագրվող անհաջողություններին: Սուարեզն ու Պաուլինյոն այսօր մարզվել են, բայց դեռ պետք է տեսնենք, թե ինչ վիճակում կլինեն նրանք":

"Եթե նույնիսկ ես արդեն որոշել եմ, որ Դեմբելեն լինելու է մեկնարկային կազմում, չեմ պատրաստվում հայտնել դա մրցակցին: Ես էլ չգիտեմ Էսպանյոլի կազմը":

"Սուարեզը հավաքականի կազմում 2 շատ ծանր հանդիպումներ է անցկացրել: Պետք է գնահատել իրավիճակը, քանի որ երեքշաբթի մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում":

"Սպասում եմ ագրեսիվ գործող Էսպանյոլի, որը մեծ ճնշում կգործադրի: Տեսնենք՝ ինչ կլինի":

"Քանի որ սա Բարսան է, երբեմն աղմուկն ավելի շատ է, քան իրականում այն կա":

"Հասկանում եմ, որ մեր նոր ձեռքբերումներից մեծ են սպասելիքները, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է լավ խաղալ ու հաղթել, որպեսզի այդ ձեռքբերումներն արդարացված համարվեն":

"Ամեն օր Դեմբելեն ինձ ավելի ու ավելի է գոհացնում, նա ընդամենը 20 տարեկան է, այնպես չէ, որ նա վատ մարզավիճակում է, պարզապես օրեցօր ավելի է հարմարվում խաղընկերներին":

"Յուվե՞ն: Այդ հարցը կտաք 2 օր հետո":

"Մեզ և շատերի համար Մեսսին լավագույնն է աշխարհում: Կտան նրան Ոսկե գնդակ, թե՝ ոչ, դա արդեն որևէ նշանակություն չունի":

"Ես Բարսայի մարզիչն եմ և կենտրոնանում եմ մարզական մասի վրա: Ակումբին երկրպագում են միլիոնավոր մարդիկ և յուրաքանչյուրն ունի իր գաղափարները: Ես այստեղ չեմ իմ կարծիքը նման հարցերում ասելու համար":

"Բենեդիտո՞ն: Իհարկե, մենք գիտենք այդ ամենի մասին, բայց գիտենք նաև այս ակումբում մեր դերի մասին՝ խփել շատ գոլեր և հնարավորինս քիչ բաց թողնել: Ակումբը պատկանում է ակումբի անդամներին և կա հստակ կանոնակարգ, որը պետք է պահպանվի: Նրանք են որոշում, թե ինչ է պետք ակումբին":

"Մրցավարների աշխատանքն առանց այդ էլ բարդ է և պետք է նրանց օգնել, որպեսզի հնարավորինս քիչ սխալվեն: Նրանք, ինչպես և մենք բոլորս, կարող են սխալվել":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին