Արդա Թուրանն առաջիկա 2 մրցաշրջանները վարձավճարով կանցկացնի թուրքական Գալաթասարայում, հաղորդում է Sport - ը, որպես աղբյուր նշելով RAC1 - ը:
Թուրքիայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 8 - ին՝ 24:00 - ին: Մինչ այդ պաշտոնապես կհայտարարվի Արդա Թուրանի գործարքի մասին: Նա 2 տարի վարձավճարով հանդես կգա իր հարազատ ակումբում:
Թուրանի պայմանագիրը Բարսելոնայի հետ ավարտվում է 2020 թվականին, ուստի Գալաթասարայում խաղալուց հետո նա դեռ 1 տարի գործող պայմանագիր կունենա կատալոնացիների հետ, չնայած ամենահավանական տարբերակն այն է, որ Բարսան կնախընտրի վաճառել նրա տրանսֆերը: